Ֆուտբոլիստ եղբայրներից մեկը կալանավորվեց, մյուսը՝ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննության էր առնվել ֆուտբոլիստ Մալաքյան եղբայրների խափանման միջոցի հարցը։ Դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ կայացած նիստում որոշվեց, որ Գոռ Մալաքյանը ազատ կարձակվի։ Իսկ մյուս եղբայրը՝ Էդգար Մալաքյանը, դատավոր Հարություն Մանուկյանի որոշմամբ մեկ ամսով կալանավորվեց։

Ավելի վաղ  ArmLur.am-ը գրել էր , որ վերջիններիս  մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար։ Եվ ահա, ArmLur.am-ի տեղեկություններով, նրանք օրերս առերեսվել են միջադեպին մասնակից եղած Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ եւ երկու կողմերն էլ պնդել են իրենց ցուցմունքը:

Ավելին, մեր տեղեկություններով՝ ոստիկանությունն առգրավել է հարակից տարածքի տեսախցիկները եւ բոլոր ներկաներին հրավիրում է հարցաքննության:նրանք օրերս առերեսվել են միջադեպին մասնակից եղած Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ եւ երկու կողմերն էլ պնդել են իրենց ցուցմունքը: Ավելին, մեր տեղեկություններով՝ ոստիկանությունն առգրավել է հարակից տարածքի տեսախցիկները եւ բոլոր ներկաներին հրավիրում է հարցաքննության:




Լրահոս