190 նոր դեպք. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 44461

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 190–ով և դարձել 44461։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 4041 մարդ (-217), կատարվել է 211281 թեստավորում (+1892), առողջացել են վարակվածներից 39 257–ը (+402)։ Գրանցվել է մահվան 891 դեպք (+4)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 271 է (+2)։
Սեպտեմբերի 3-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 44271 էր։




Լրահոս