ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու եք հրաժարվում տեղորոշման ծրագրից. պատգամավորը՝ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և այլ նախագծերի փաթեթը, որը հնարավորություն կտա առանց արտակարգ դրություն հայտարարելու համապատասխան որոշումներ անել՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ: Քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին հարց ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հետաքրքրվելով, թե ինչու է որոշվել տեղորոշման ծրագրից հրաժարվել: Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարեց, թե այս մասով բազմաթիվ քննարկումներ են ունեցել և այդպիսի որոշման հասել:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս