
Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և այլ նախագծերի փաթեթը, որը հնարավորություն կտա առանց արտակարգ դրություն հայտարարելու համապատասխան որոշումներ անել՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ:
Առաջին ընթերցմամբ նախագիծը ընդունվեց կողմ 80, դեմ 28 ձայներով: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է երեք ժամ անց:
Մանրամասները՝ տեսանյութում