ԱԱՀ-ից ազատում՝ հանուն մի գործարարի. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել ««Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը:

Այդ ցանկը համալրվելու է տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերով և ապրանքներով, ինչից տպավորություն է, որ փոփոխությունը իրականացվում է մեկ կոնկրետ գործարարի բիզնես գործունեությանը աջակցելու համար: Օրենքի ընդունման դեպքում ԱԱՀ-ով չեն հարկվի նաև գիտահետազոտական նպատակների համար ներմուծվող միջատները: Սա էլ, թերևս, արվել է վերոնշյալ մտքից ուշադրությունը շեղելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս