ՖՈՏՈ. Վաղուց ժամանակն է կյանքից գլուխ հանել միայնակ. Իննա Խոջամիրյանը՝ նոր նախագծի, բնակարան գնելու եւ Զիրոյանի հետ սիրավեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը շուտով կներկայանա իր համար նոր ձևաչափում. նա իր մասնակցությունն ունի «Վիտամին» փրոդաքշընի նոր՝ Whywomenswomens նախագծում: Այս եւ այլ հարցերի շուրջ  դերասանուհին խոսել է ArmLur.am-ի հետ զրույցում:

-Իննա՛, նախ կցանկանայի խոսել  «Վիտամին» փրոդաքշընի նոր՝ Whywomenswomens նախագծում Ձեր հանդես գալու, համագործակցության եւ հրավերերի առաջարկի մասին:

– Առաջարկը ստացել եմ «Վիտամին» փրոդաքշընի  պրոդյուսեր Վլադ Սահակյանից: ԱՆկեղծ ասած այս նախագիծն ինձ համար նոր հաթակ էր, երբեւէ հումորային ժանրում չեմ եղել: Կարծում եմ ՝ ինձ համար այս նախագծում հանդես գալը հետաքրքիր եւ պատասխանատու փորձություն է:

-Ինչպե՞ս եք Ձեզ զգում այդ նոր ոճում: Ի՞նչ բարդությունների եք հանդիպել:

-Դեռ խմորում ենք կերպարը, իրականում ես շատ եմ  հավանել: Արդեն իսկ շատ-շատ ենք աշխատել, բայցեւ դեռ շատ աշխատելու տեղ կա:

-Իննա՛, նկատում ենք, որ բավականին հաճախ եք կերպարանափոխվում, կտրուկ ոճային փոփոխությունների դիմում:

-Չէի ասի, թե հաճախ եմ դիմում ոճային փոփոխությունների: Ինձ համար կինը գունեղ էակ է. երանգներ, գույներ, տրամադրություն փոխելը  դեռեւս  փոփոխություն չէ, այն ինձ համար հոգեվիճակ է:

-Արդեն տեւական ժամանակ է ինչ դադարեցվել է «Երկուսով» ամենառեյտինգային հեռուստասերիալի եթեր հեռարձակվելը: Արդյոք նոր եթերաշրջան սպասվո՞ւմ է, թե ոչ: 

-«Երկուսով» հեռուստասերիալն ըստ նախնական կանխատեսումների եթեր  կհեռարձակվի սեպտեմբերի կեսին արդեն, հստակ ժամկետ նշել չեմ կարող: Ամեն դեպքում շատ սպասեցնել մեր հեռուստադիտողին եւ հետեւորդներին չենք տա:

-Իննա՛,  վերջին հարցազրույցներից մեկում ասել էիք, թե այս տարվա Ձեր միակ երազանքն ու նպատակը կապված է  բնակարան ձեռք բերելու հետ: Հետաքրքիր է , Ձեր անձնական միջոցներով կարո՞ղ եք այն ձեռք բերել, թե՞ ծնողների աջակցությունն ամեն դեպքում կլինի այդ հարցում:

-Ծնողներս ինձ բոլոր հարցերում  միշտ են աջակցել, բայց ես ինքնուրույն կայանալու կողմնակից եմ, եւ արդեն վաղուց ժամանակն է միայնակ գլուխ հանել կյանքից:

-Եվ վերջում, Իննա Ձեր եւ Զիրոյանի  սիրավեպի մասին «լեգենդներ» են հյուսվում: Իրականում ինչպիսի՞ն են ՁԵր հարաբերությունները:

-Այն, ինչ ենթադրվում է իբրեւ անձնական, ուրեմն անձնական է, եւ ոչ մի դեպքում հանրային չէ:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս