Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն ուղղափառություն է ընդունել: Մկրտության արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 4-ին, Փարիզի Ալեքսանդր Նևսկու տաճարում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարող եմ հաստատել, որ նա մկրտվել է տաճարում », – ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը:
Նրա խոսքով ՝ արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին: Այլ մանրամասներ նա չի հայտնել: