Դեպարդյեն երազում է Մոսկվայում բնակարանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով 2013թ.-ին ռուսական քաղաքացիություն ստացավ, խոստովանել է, որ հպարտանում է իր ռուսական անձնագրով և երազում է Մոսկվայում բնակարանի մասին, գրում է ТАСС-ը:

Այս մասին դերասանը ասել է Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես սիրում եմ իմ ռուսական անձնագիրը, ինձ ամենուր, նույնիսկ Ամերիկայում, խնդրում են ցույց տալ ռուսական անձնագիրը, ես հպարտանում եմ դրանով: Երազում եմ Մոսկվայում բնակարան գնելու մասին, իսկ Սարանսկում ես արդեն ունեմ բնակարան»,-ասել է Դեպարդյեն:

«Մի հիանալի արտահայտություն կա. Ռուսաստանում սարեր չկան, որոնք կկանգնեցնեն քամին: Այս արտահայությունը կարևոր է Ռուսաստանը հասկանալու համար: Ես ինձ ռուս եմ զգում»,-հիշեցրել է ֆրանսիացի դերասանը:

Այն հարցին, թե կցանկանա՞ր արդյոք ամերիկյան քաղաքացիություն ստանալ, նա պատասխանել է, որ դա նույնիսկ չի քննարկվում: «Նրանք չափազանց ագրեսիվ մշակույթ ունեն: Նրանց ֆիլմերը ևս ինձ դուր չեն գալիս: Եթե եվրոպացիները դադարեն լսել ամերիկացիներին, ապա ամեն բան լավ կլինի »,-ասել է Դեպարդյեն:




Լրահոս