ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գարեգին Նժդեհ» կայարանի նախասրահից 21-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Գարեգին Նժդեհ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Շիրակի փողոցի 21-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն կանեփանման զանգված: Բերման ենթարկված երիտասարդը հայտնել է, որ բուսական զանգվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս