Երեկ Սերժ Սարգսյանն արժանացավ ԱՄՆ Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի «Էլիս այլընդ» պատվո մեդալին: Այդ մեդալին արժանացել են նաեւ ԱՄՆ վեց նախագահները, բազմաթիվ այլ պաշտոնյաներ եւ կոնգրեսականներ, տարբեր գործիչներ: Սերժ Սարգսյանն օտար երկրի առաջին նախագահն է, որ ստանում է այդ պատվո մեդալը: Այդ պարգեւին արժանացել է նաեւ հայազգի Նուբար Աֆեյանը, ով մի շարք պետական եւ մասնավոր ընկերությունների խորհրդի անդամ է: ՀԱՐՑ. Ի՞նչ էր նշանակում այս պարգեւատրումը, եւ արդյո՞ք դրանից հետո ԱՄՆ-ն որեւէ ակնկալիք չի ունենալու Սերժ Սարգսյանից:ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք ունենք որոշ հարցեր, որտեղ Հայաստանի պաշտոնական արտահայտված դիրքորոշումը` խոսքը թե՛ Արցախի հարցով է եւ թե՛ հայ-թուրքական փաստաթղթերն իրենց մեջ պարունակում են այնքան վտանգներ, որ ցանկացած խրախուսում ոչ միայն չի կարելի նորմալ ձեւով ընդունել, այլ նաեւ շնորհավորել: Այդ պարգեւատրումներից հետո մարդ ինքնին միայն վտանգ է զգում, միշտ անհանգստություն կա, պետք է հստակեցնել, թե այդ պարգեւատրումն ինչի հետ է կապված, դա ինչ ծրագիր է: Ուղղակի այդ միջազգային երկրների անկեղծությանը ես այդքան էլ չեմ հավատում, շատ հարցեր կան, որից կարելի է եզրակացնել եւ վտանգավոր համարել այդ պարգեւատրումը: Ես վաղուց սովորել եմ այդ ամենին զգույշ վերաբերվել:ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամՊԱՏԱՍԽԱՆ. Ճիշտն ասած, մեր ժողովուրդը շատ հետաքրքիր է, ամեն ինչի մեջ ինչ-որ մեկի չար միտքն են փնտրում, կյանքը ցույց կտա: Համենայնդեպս, մի բան փաստ է, որ եթե Միացյալ Նահանգների վեց նախագահները, սենատորներ, կոնգրեսականներ են պարգեւատրվել այդ պատվո մեդալով, հավանաբար պետք է ընդունել, որ այս շքանշանը բավականին պատկառելի, տպավորիչ, հեղինակություն ունեցող շքանշան է: Հետեւաբար, նրան, ում հատկացնում են այդ շքանշանը, դրանով ճանաչում են այդ մարդու դերակատարումը կամ վաստակը: Տվյալ դեպքում համաձայնեք, որ կարելի է նաեւ հպարտանալ, որ մեր երկրի նախագահը միջազգային հեղինակություն եւ ճանաչում ունի: Ընդ որում, ուշադրությո՛ւն դարձրեք` նրանք տալիս են Հայաստանի եւ Ամերիկայի միջեւ փոխհարաբերությունները բարելավելու գործում իր ավանդի համար: Համաձայնե՛ք, որ սա ինչ-որ մի բան արժե, որ սա ինչ-որ մի բան նշանակում է, եւ դա վերաբերմունք է ոչ միայն հայության նկատմամբ, այլեւ Հայաստանի նկատմամբ մասնավորապես: Դա նշանակում է, որ Հայաստանը համարվում է տարածաշրջանում ամենաազդեցիկ եւ վստահելի գործընկերներից մեկը, ես բոլորիս եմ շնորհավորում ու նաեւ հանրապետության նախագահին:ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀՔԴՄ նախագահ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ