
Այսօր Երևանի ավագանու նիստում քննարկվում էր շրջածախ առևտրի կանոնակարգման հարցը: Մասնավորապես պետք է սահմանվի, թե որ տարածքներում է հնարավոր շրջիկ առևտուր իրականացնել և ինչ պայմաններով: Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը: Նա նշեց, թե հաճախ բողոքներ են եղել հատկապես տոն օրերին առևտրի պատճառով քայլեր չկարողանալու մասին:
«Որևէ մեկին չէր խանգարի, եթե մետրոյի կայարանների մոտ տեսնեինք մի հոգի գրիչ կամ տետր վաճառող մեկ հոգու, այլ նաև կօգներ, եթե օրինակ նույն բանը վաճառվեր նաև դպրոցի մոտ», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում