ԱՆՑԱԿԵՏԵՐ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության պարետ, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի ստորագրած նոր որոշման համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 2-ին Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվել են ելքի եւ մուտքի ժամանակավոր սահմանափակումներ։ Տեղադրվել են անցակետեր անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով: Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված եւ մինչեւ օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով՝ օգոստոսի 12-ից՝ ժամը 22։00-ից մինչեւ սեպտեմբերի 11-ը՝ ժամը 22։00-ն ներառյալ։

 

 

ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ

Կառավարությունը նոր որոշմամբ սահմանեց պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը:

Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխի եւ «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ եւ 10.1-ին հոդվածների կիրարկման անհրաժեշտությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխով կանոնակարգվում են քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությանը վերաբերող իրավահարաբերությունները: Օրենսգրքով սահմանված են պաշտպանության միջոցների տեսակներն ու դրանց իրականացման ընդհանուր սկզբունքները, կիրառման հիմքերը, ինչպես նաեւ դադարեցման հիմքերն ու կարգը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պաշտպանության միջոցների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Մինչդեռ քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության ինստիտուտի ներդրման օրվանից առ այսօր պաշտպանության միջոցների իրականացման կարգը եւ պայմանները որեւէ օրենսդրական ակտով չեն սահմանվել: «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածով կառավարությանը հստակ լիազորություն է վերապահվել սահմանելու պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը, իսկ 10.1-ին հոդվածով հստակ սահմանվել են քրեական դատավարության մասնակից չհանդիսացող անձանց պաշտպանության տեսակները:

Որոշման նախագծով սահմանվում են պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից առանձին պաշտպանության միջոցների իրականացման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ պաշտպանվող անձի եւ պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու մասին գրավոր նախազգուշացման ձեւը: Նախատեսվում է նաեւ «Ոստիկանության մասին» օրենքի 10.1 հոդվածով նախատեսված շրջանակում որոշման գործողությունը տարածել նաեւ քրեական դատավարության մասնակից չհանդիսացող անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունների վրա:

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը եւ ապահովել պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների եւ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը եւ վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը:

 




Լրահոս