Սեպտեմբերի 10-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 10-֊ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը կխոսի վերջին շրջանում սոցիալական ցանցերում տարածված ինքնասպանություններ պատկերող տեսանյութերի և դեռահասների վրա դրանց ազդեցության մասին: Բանախոսը կանդրադառնա նաև ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրվան և կներկայացնի վիճակագրական տվյալներ:

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը` 11 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրն են ՀՊՄՀ-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, սուիցիդոլոգ (ինքնասպանագետ), ՀԳԴ, պրոֆեսոր Կամո Վարդանյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը:

 Թեման՝ Սուիցիդների կանխարգելում, ներկան և ապագան:

Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը գործում է  Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448




Լրահոս