«La casa de papel»՝ «Հորանց տուն»-ը հումորային սիթքոմի առաջին եթերաշրջանի ավարտին մնացել են հաշված օրեր: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է դերասան, նախագծի հեղինակ Անդրանիկ Հարությունյանը (Անդոն):
«Առաջին եթերաշրջանը նախատեսվում է 24 սերիա ցուցադրել, դեռ հեռարձակվել է ընդամենը 17 սերիա: Հիմա գնում ենք նրան, որ նկարահանենք երկրորդ եթերաշրջանը: Առաջին եթերաշրջանի ավարտից մեկ ամիս անց եթերում կլինի նաեւ երկրորդ երթերաշրջանը, կրկին մեր յութուբյան՝ «Deputati show»-ի ալքով: Կրկին գործընթացը շարունակվելու է «US Armenia»-ի հետ»,-նշում է Անդոն:
Դերասանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ նույն՝ «Հորանց տուն»-ը սիթքոմի թիմով սպասվում է հետաքրքիր բեմադրություն, շոու-ծրագիր, ինչպես նաեւ սպասվում է մեծ շրջագայություն:
«Շրջագայությունը կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ Հայաստանում․ կարծում եմ շատ երկար կխաղանք այդ ներկայացումը»,-նշում է նա:
Մեր այն հարցին, թե վերջին շրջանում Անդո եւ Ռաֆո զույգը կարծես սկսել է միմյանց հետ չհամագործակցել, եւ արդեն իսկ հանդես են գալլիս առանձին նախագծերում: Ճի՞շտ է այն տեղեկությունը, թե նրանք այլեւս ցանկություն չունեն միասին հանդես գալու:
Մեր հարցմանն ի պատասխան՝ Անդոն հերքեց տեղեկությունը՝ հավելելով, որ շուտով «Deputati show»-ի ալիքով կհեռարձակվի երկու նոր դուետ :
«Անդո , Ռաֆո, եւ էլի ճանաչված որեւիցե մի երգչի հետ կներկայացնենք դուետ, հենց «Deputati show»-ի երգերից: Չենք համագործակցում, քանի որ Ռաֆոն անում է իր շոուն մեր ալիքով, ես էլ անում եմ «La casa de papel»-ը: Ճիշտ է, համագործակցությունը հիմա դադարել է, բայց սկսվելուն պես անպայման տեղեկություններ կլինեն, քանի որ երկու դուետ առաջիկայում արդեն սպասվում է, այս պահին արդեն իսկ գտնվում ենք գործընթացի պատրաստման մեջ»,-եզրափակում է դերասանը:
Լիդա Եղիազարյան