Դեդ Հասանը, Կնդո Մայիսն ու Արսեն Երևանսկու քրեական գործը. հայտնի են 12 մեղադրյալների անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել «օրենքով գող» Արսեն Երևանսկու քրեական գործով:
Եվ ահա քրեական գործը մտել է դատարան. այն մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին :

Այսպիսով ըստ նախաքննական մարմնի Արսեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999 թվականին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Դեդ Հասան»մականվամբ Ասլան Ուսոյանի և «Կնդո Մայիս» մականվամբ Մայիս Մկրտչյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և քրեական աշխարհում հայտնի դառնալով որպես «Արսեն Երևանսկի» կամ «Արսենչիկ», և հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միամորման` քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ:

Սյն գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը /խնդիրները/ լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը, 2020 թվականի փետրվարի 22-ի դրությամբ շարունակելով պահպանել «օրենքով գողի»` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, 2020 թվականի փետրվարի 22-ից սկսված ղեկավարել է քրեական ենթամշակութ կրող խմբավորում` դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես` իր անօրինական ազդեցություն օգտագործելով մասնավոր հարցերին առնչվող վեճերը /խնդիրները/ լուծելու և անօրինական օգուտ ստանալու, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոններ խախտած անձին քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով այդ անձի վերաբերյալ տեղեկություններ պարզելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ամդամներ հանդիսացող և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց տալով հանձնարարություններ:

Իրենց հերթին, տարբեր անձինք, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «Արսեն Երևանսկի» մականվամբ հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Արմեն Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով հեղինակության և ունենալով <<քրեական հեղինակություն>> քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնյա հիեարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պտության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարման ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի հարկադրանքի կամ, անօրինական այլ գործողությունների միջոցով համրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը, 2020 թվականի փետրվարի 22-ի դրությամբ շարունակելով պահպանել «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը 2020 թվականի փետրվարի 22-ից սկսած մասնավոր հարցերին առնչվող վեճերը իր անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու եղանակով մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, որպես գործողությունները կայացել են հետևյալում:

Ռուսլան Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներգրավված է եղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը որպիսի գործողությունները կայացել են հետևյալում:

Հակոբ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներգրավված է եղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը որպիսի գործողությունները կայացել են հետևյալում:

Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներգրավված է եղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը որպիսի գործողությունները կայացել են հետևյալում:

Հունան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներգրավված է եղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը որպիսի գործողությունները կայացել են հետևյալում:

Մխիթար Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնական դիրքն օգտագործելով ներգրավված է եղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը որպիսի գործողությունները կայացել են հետևյալում:

Արամ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներգրավված է եղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը որպիսի գործողությունները կայացել են հետևյալում:

Անդրանիկ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման որպիսի գործողությունները կայացել են հետևյալում:

Արկադի Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույ կարգավիճակ ունեցող անձնին` վերջինիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով իր ենթադրյալ իրավունքն իրականացնելու համար որպիսի գործողությունները կայացել են հետևյալում:

Սամվել Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույ կարգավիճակ ունեցող անձնին` վերջինիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով իր ենթադրյալ իրավունքն իրականացնելու համար որպիսի գործողությունները կայացել են հետևյալում:

Ջանիկի Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույ կարգավիճակ ունեցող անձնին` վերջինիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական օգուտ ստանալու համար որպիսի գործողությունները կայացել են հետևյալում:

Ք.Մ.




Լրահոս