ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդան Օսկանյանի որդին սնանկ ճանաչվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի որդին սնանկության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2020 թվականի հուլիսի 31-ին Սնանկության դատարանի դատավոր Արսեն Բաբայանը բավարարել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Արա Օսկանյանի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին:

Ավելին, դատարանը արգելանք է դրել Արա Օսկանյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել: ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ այս անգամ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է սնանկության դատարան՝ պահանջելով , որ դատարանը հարկադիր սնանկացման ենթարկի Արտաքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի որդուն` Արա Օսկանյանին: Բանն այն է, որ Արա Օսկանյանը բանկին պարտք է 5 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին գրել էինք, որ Օկսեն Գյուլնազարյանը դիմել է Սնանկության դատարան ՝ պահանջելով , որ դատարանը սնանկ ճանաչի Արա Օսկանյանին: Դատելով սնանկության դատարան դիմելու հայցից՝ պարզ է դառնում, որ Արա Օսկանյանը Օկսեն Գյուլնազարյանին պարտք է եղել շուրջ 5 միլիոն դրամ, սակայն ԱԺ նախկին պատգամավորի որդին այդպես էլ չի կարողացել վճարել գումարը, ինչի արդյունքում էլ նրան հարկադիր սնանկացման են տանում:

Նկատենք, որ Վարդան Օոսկանյանի որդին հանրությանը հայտնի է եղել մի շարք աղմկահարույց գործերով: 2017 թ փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել էին ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, եւ նրանց ազգական Հրանտ Սիրադարյանը: Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի առաջին մասով՝ մարդ առեւանգել: Այս դեպքը այդքան մեծ հնչեղություն չէր ունենա, եթե Արա Օսկանյանը ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին չլիներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ




Լրահոս