Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Երկրի կառավարության էջում ասվում է, որ երկրորդ ալիքին սպասել են աշնանը և այն արդեն սկսվել է:
«Գլխավորը, որպեսզի խուճապի պատճառ չլինի, քանի որ մենք լիարժեք վերահսկում ենք իրավիճակը»,- հայտարարել է Գախարիան:
Վերջին տվյալներով, սեպտեմբերի 10-ին Վրաստանում հայտնաբերել են ռեկորդային թվով վարակվածներ. այդ թիվը մեկ օրվա ընթացքում հասել է 57-ի: Դրանից մեկ օր առաջ արձանագրվել է վարակի 44 դեպք: Նման ցուցանիշները, ինչպես նշել է Գախարիան, խոսում են երկրում էպիդեմիոլոգիական վիճակի փոփոխության մասին: