«Օրենքով գող» « Զապի» գործով հետախուզում է հայտարարվել արդեն 3 անձի նկատմամբ: Ավելին նախաքննական մարմինը նաեւ օրենքով գողից բացի կալանավորել է եւս մեկ անձի՝ Աշոտ Մուշեղյանին, որը առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների տեսադաշտում: Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ քննչական կոմիտեն դատարան էր դիմել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի կալանավորման հարցով, ինչը դատարանը բավարարել է:
Իրավապահ մարմինները հայտնել էին, որ քաղաքացին իրենից առերևույթ խարդախությամբ հափշտակված արժեքները հետ վերադարձնելու համար տարբեր անձանց միջոցով դիմել է «քրեական հեղինակությանե քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով ստանձնել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելու եղանակով մասնավոր հարցին առնչվող այդ վեճի լուծումը՝ միաժամանակ անօրինական օգուտ ստանալու նպատակով նախապես պահանջելով վեճի լուծման դիմաց վերադարձման ենթակա գումարից իր մասնաբաժինը:
Պարզվել է, որ «օրենքով գողըե՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, տեղեկանալով, որ գումար պարտք մնացած անձը, «քրեական հեղինակությանե՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից տեղափոխվել ու պահվում է, գումարային հարցի վերաբերյալ առաջացած վեճը (խնդիրը) իր անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու համար հանձնարարել է«քրեական հեղինակությանե կարգավիճակ ունեցող անձին՝ բաց թողնել գումարը պարտք մնացած անձին՝ հետագայում նշված խնդիրը (վեճը) անձամբ լուծելու նպատակով: Հանձնարարությունը «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող անձի կողմից կատարվել է:
Եվ ահա, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020թ. օգոստոսի 26-ի որոշմամբ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Իսկ ահա այդ անձն էլ «օրենքով գող» Զապն է՝ Անդրանիկ Սողոյանը: Իսկ կոնկրետ գումարի չափն էլ եղել է 4.000.000 ՀՀ դրամ:
Ինչ է ասել օրենքով գող «ԶԱՊԸ» Անդրանիկ Սողոյանը. մինչ օրս ցուցմունք չի տալիս եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով «Օրենքով գողե Անդրանիկ Սողոյանն իրավապահներին հայտնել է, որ օգտվում է իր դատավարական իրավունքից եւ հրաժարվում է իր դեմ հարուցված քրեական գործով ցուցմունք տալ:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Սողոյանին՝ «Զապին», տեղափոխել են Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկ` ԿԳԲ-ի պադվալ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք. Մ