Ազգային ժողովի իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել:
Հիշեցնենք, որ դեռ երեկ ArmLur.am-ը դեռ երեկ հայտնել էր սպասվելիք նիստի մասին։ Նիստի թեման սեպտեմբերի 14-ից մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանն ու ընդգրկված հարցերն են:
Ինչպես հայտնի է, այդ օրը մեկնարկելու է աշնանային առաջին նստաշրջանը, որի օրակարգում մեծ թվով հարցեր են ընդգրկված եւ վաղվա՝ խմբակցության նիստում նպատակ կա անդրադառնալ հենց այդ հարցերին: Ինչպես հայտնի է, դեռ հստակ չէ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների վերաբերյալ դիրքորոշումը եւ նախատեսվում է վաղվա նիստում դրանց շուրջ եւս դիրքորոշում հստակեցնել:
Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվելու է նաև Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելուն։ Պատգամավորի խոսքով բոլոր նիստերում «Իմ քայլի» պատգամավորներն անկաշկանդ հայտնում են իրենց կարծիքները։