ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ Գնել Հասրաթյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար: Մեզ այդ գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ վերջինս մինչ այդ զբաղեցնում էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Իսկ ահա մինչ այդ Գնել Հասրաթյանը, 2009 թվականից մինչեւ 2013 թվականը, «Մարմարի աշխարհում» աշխատել է որպես վաճառող, գանձապահ, 2014-ից 2019 թվականը «Սանար» ընկերությունում որպես տնօրեն, մենեջեր: Իսկ ահա 2020 թվականի փետրվարի 4-ից էլ զբաղեցրել է տեսչական մարմնի ղեկավարի օգնականի հաստիքը: Ի դեպ, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակվել է մի անձ, որն ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը:
Մենք տեղեկացանք, որ նրա թեկնածությունը հաստատվել է սեպտեմբերի 3-ի խորհրդի նիստում: Հիշեցնենք, որ նախկինում տեսչական մարմնի ղեկավարը Վիգեն Ավետիսյանն էր, որից աշխատողները դժգոհում էին։
Ս.Հ.