Հեպատիտ Ց-ով պացիենտներին անվճար կտրամադրվեն ուղղակի ազդող հակավիրուսային դեղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտների «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր» (Sofosbuvir/Daclatasvir) դեղերով բուժման կազմակերպման կարգը, որի շրջանակներում պացիենտներին անվճար կտրամադրվեն ուղղակի ազդող հակավիրուսային դեղերը:

Կարգի համաձայն` «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր» դեղերով բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է 18 տարեկանից բարձր հեպատիտ Ց ախտորոշմամբ (որակական ՊՇՌ մեթոդով) պացիենտներին և լյարդի ֆիբրոզ 0–4 (Child-Pugh A, MELD <20) ունեցող պացիենտներին` լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա։

Չափանիշներին համապատասխանող պացիենտներին բժշկի կողմից տրվում է օրենքով սահմանված կարգով դեղատոմս, որի հիման վրա վերջինս «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից» (տեղակայման հասցե` Աճառյան փողոց, շենք 2) ստանում է անհրաժեշտ դեղերը:

Մանրամասները՝ այստեղ 




Լրահոս