Դիլիջանում վթարի է ենթարկվել «Զեյթունցի Счастливчик Վաչոն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում, սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 11:00-ի սահմաններում Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի Դիլիջանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Դիլիջանի «կալցեվոյում», բախվել են BMW, Toyota եւ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Toyota-ն, որը բախվել է BMW-ին, BMW-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է 07-ին: BMW-ի ղեկին էլ, ասում էին, որ եղել է «Զեյթունցի Վաչոն», ով իր շրջապատում հայտնի է «Զեյթունցի Счастливчик Лаки Лучиано» կամ «Զեյթունցի Счастливчик Վաչո»:




Լրահոս