Մայակովսկի գյուղում շինություն է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 13-ին, ժամը 09:21-ին ահազանգ է ստացել, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի մոտակայքում գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայակովսկի գյուղի թիվ 2/14 հասցեում գտնվող «Զոր» ՍՊԸ-ի մոտակայքում գտնվող շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:02-ին, մարվել՝ 10:33-ին: Այրվել են շինության (70 քմ) կառուցատարրերը և ներսում գտնվող գույքը։




Լրահոս