ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանը՝ մետրոյի նոր կայարանի կառուցման, ներկրվող միկրոավտոբուսների ու ավտոբուսների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մետրոյի կառուցման համար փորձել ենք ներգրավել մասնավորի, որպեսզզի պետության վրա չլինի այդ հոգսը, բայց այն պայմանները, որ մեզ առաջարկել են տարբեր մասնավոր ընկերություններ, այնուամենայնիվ, իմ կողմից գնահատվել է ոչ այդքան բարենպաստ քաղաքի ու պետության համար: Այս մասին հայտնել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Կառավարության հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հենց պետությունը կկառուցի այդ կայարանը: Պետական միջոցներով դա կարվի: Այս պահին մշակվում է նխագծի մրցույթը: Դրանից հետո կունենանք նախագիծ:

Մենք հաշվարկել ենք՝ խոսքը մոտ 35 մլն դոլարի մասին է: Կառավարությունը հավաստիացրել է, որ այդ գումարը կարող է տրամադրել մետրոյի կայարանի կառուցման համար»,-ասաց Մարությանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս