
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, թե որևէ մեկը չի շահում, եթե պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը վայր դնի մանդատը: Ինչպես հայտնի է, վերջինս հայտարարություն է տարածել եւ ասել, թե այդ որոշմանն է հանգել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած հակասությունների պատճառով: Նկատենք, որ Մխիթար Հայրապետյանը ևս բարիդրացիական հարաբերություններ չունի նախարար Հարությունյանի հետ:
Ինչ վերաբերում է իր ղեկավարած հանձնաժողողովի և ԿԳՄՍՆ-ի միջև հակադրություններին, ինչի մասին գրվում է, Հայրապետյանը նշեց, որ կան բազմաթիվ քննարկումներ, խնդիրներ, որոնց շուրջ լինում են զրույցներ գործադիրի անդամների հետ. «Մեր վեճը բացառապես գաղափարական է: Կա առողջ աշխատանք, համագործակցություն խորհրդարանի ու գործադիրի միջև»:
Մանրամասները՝ տեսանյութում