ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են սեպտեմբերի 14-ին մեկնարկած քառօրյա նիստի աշխատանքները: Պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ կընտրեն Սահմանադրական դատարանի դատավորներ, այնուհետև Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Օրակարգում է նաև Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը: Պատգամավորները կքննարկեն նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:




Լրահոս