ՖՈՏՈ. «Կողքիս տղամարդ չկա, բայց, ինչպես ասում են, հույսը վերջում է մեռնում». երգչուհի Շպռոտը՝ 41-ամյակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին երգչուհի Շպռոտը տոնեց ծննդյան 41-ամյակը: Երգչուհին օրեր առաջ էր վերադարձել Հայաստան եւ այդ փաստն օգտագործելով տարեդարձը նշել է ընկերների եւ հարզատների հետ միասին:  ArmLur.am-ը երգչուհու հետ զրուցել է տարեդարձի անակնկալների, 41-ամյակի, զգացողությունների եւ Հայաստան այցի մասին:

«Անկեղծ ասած, հույս չունեի, որ այս տարի կվերադառնամ հայրենիք, բայց ընկերներս ոգեւորեցին ինձ, եւ որոշում կայացրի անպայման գալ Հայաստան: Հայրենիք եմ վերադարձել կարճ ժամանակով՝ ընդամենը 25 օրով»,-Հայաստան այցի մասին նշում է երգչուհին:

Երգչուհին ընդգծում է՝ չի զգում, որ արդեն գտնվում է բավականին հասուն տարիքում. «Ես ինձ երբեք 41 տարեկան չեմ զգում, այլ ինձ զգում եմ միշտ 25 տարեկան: Տարեդարձիս հրավիրված են եղել իմ հին ու նոր ընկերներս, հարազատներս, եւ նույնիսկ  Շանել Սյուզին»:

Երգչուհին մեզ հետ զրույցում նշում է, որ այս պահին իր անձնական կյանքում նորություններ չկան, սակայն Շպռոտը չի հուսահատվում՝ նշելով, որ ամեն բան լավ է լինելու:

«Այժմ կողքիս տղամարդ չկա, բայց ինչպես ասում են, հույսը վերջում է մեռնում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Նշենք, որ նախքան Շպռոտի հայաստանյան այցը նոր երգ եւ տեսահոլովակ էր ներկայացրել իր երկրպագուներին երգչուհի Արմինկայի հետ, որը երգչուհու խոսքով՝ ունի տարիների պատմություն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս