ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շպռոտը Հայաստանում է․ նա միացել է արցախահայերին օգնելու նախաձեռնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Շպռոտը Հայաստանում է։ Նա ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է.«Պատրաատվում ենք գնալ Անաիս Սարդարյանի մոտ։ Գնումներ կատարեցինք արցախահայության համար։ 90.984 դրամի սնունդ և խնամքի պարագաներ։ Շնորհակալություն բոլոր կամավորներին՝ դուք հրաշք եք»։

Նշենք, որ դերասանուհի Անաիս Սարդարյանը ինչպես 44-օրյա պատերխզմի ընթացքում, այնպես էլ այս պահին կամավորների՝ իր թիմով և նվիրատուների ջանքերով օգնություն է տրամադրում մեր հայրենակիցներին։

Հավելենք, որ մինչ այս մեծաքանակ օգություն է տրամադրել ամրիկահայ երգչուհի Լիլուն, ռուսաստանաբնակ երգիչ Արկադի Դումիկյանը, Ռազմիկ Ամյանը և այլք։

Մ. Ղ.




Լրահոս