ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մտավախություն չունի՞. Կարինե Պողոսյանը՝ ԲՀԿ հանդեպ քրեական գործի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց, թե ընտրողներին կաշառք տալու եւ ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման ու ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ:

Մասնավորապես, հաղորդագրության համաձայն, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ, ստիպողաբար անդամակցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրված՝ 2012 թվականի մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման և 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած 6-րդ գումարման ընտրություններին ձայներ են ապահովել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար:

Այսօր ArmLur.am-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք վերջինս որոշ մտավախություններ ունի ստեղծված իրավիճակից:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս