ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Աղաբաբյանը՝ իրավապահների թիրախում. նրան կանչել են դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները շարունակում են քննություն իրականացնել ԲՀԿ-ական պատգամավորների գործողությունների մասով: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝  այս օրերին թիրախում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը:

Մասնավորապես, պաշտոնական փաստաթղթերից մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Նորայր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել: Իրավապահները պարզել են, որ զորամասի հրամանատարը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում զորամասի մի խումբ ժամկետային զինծառայողների հարկադրել է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին եւ այդ արարքի համար հայտնվել է դատարանում: Նորայր Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ




Լրահոս