
Եթե իմ հրաժարականի հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին եւ ինքս դիմում կգրեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ «Լուսավոր Հայաստանը» այսօր պաշտոնապես բարձրացնելու է ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցը, նաեւ իր հրաժարականի պահանջով երթեր են անցկացվում Երեւանում:
«Ես կխնդրեմ մեր գործընկերներին ամպագորգոռ հայտարարություններով ու հրաժարականներով ինձ չվախեցնել, որովհետեւ ես դրանից չեմ վախենում: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել եւ եմ, ես առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխելու, ես դա ներկայում իրականացնում եմ: Եթե ես զգամ, որ գնում ենք սխալ ուղղությամբ, իսկ մենք հիմա գնում ենք ճիշտ ուղղությամբ, ես ինքս հրաժարական կտամ: Հիմա իմ օրակարգում նման հարց չկա»,-հայտարարեց Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում