ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտյոմ Կանևսկոյի քրոջ որդիները հրաժարվում են ցուցմունք տալ. քննիչները գլխիկոր հեռացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրենքով գող» Արտյոմ Կանևսկոյի քրոջ որդիների վրա կրակոցների գործով օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց, որպեսզի հարցաքննեն օրենքով գողի քրոջ որդիներին, սակայն վերջիններս հրաժարվել են ցուցմունք տալ՝ ասելով, որ առողջական խնդիրներ ունեն եւ քննիչներին այլ ելք չի մնացել, քան թողնել-հեռանալ հիվանդանոցից:

Գրել էինք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները նախնական վարկած ունեն, որ կրակելով օրենքով գողի քրոջ որդիների ուղղությամբ, ենթադրյալ հանցագործը կամ հանցագործները ցանկացել են ցավեցնել հենց «օրենքով գող» Արտյոմ Կանևսկոյին:

Հիշեցնենք, որ Երևանում հնչած կրակոցներից հետո իրավապահները շտապել են «օրենքով գող» Արտյոմ Կանևսկոյի բնակարան եւ նրան տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Նշենք, որ Հալաբյան փողոցում հնչած կրակոցներից հետո, 4 անձ հրազենային մարմնական վնասվածներով տեղափոխվել էին «Արմենիա» և «Նաիրի» բժշկական կենտրոններ:
Հավելենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս