Հրդեհ՝ Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին. պտղատու ծառեր են ջերմահարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 16-ին, ժամը 15։54-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի մոտակայքում այգի է այրվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ԳԱԼՍ» ընկերության մոտակայքում գտնվող այգում։

ԱԻՆ տեղեկատվությամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին, մարվել՝ 16։42-ին։ Այրվել է 8000 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ մոտ 300 պտղատու ծառ։




Լրահոս