ԲՀԿ ծրագրում բան չի փոխվել. պահանջում են կառավարության հրաժարականը. Շաքե Իսայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք այժմ էլ ԲՀԿ-ի օրակարգում է հայրենի կառավարության հրաժարականի պահանջը: Պատգամավորը հայտարարեց, որիրենցմոտորեւէ փոփոխություն չկա այդ հարցում, ավելին՝ իրենք կողմ էին, որ դա սկսվեր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականով, սակայն իշխանությունները դա թույլչտվեցին: Փորձել ենք պարզել նաեւ՝ արդյոք ԲՀԿ-ում կարծում են, որ ՍԴ երեք նոր դատավորների ընտրությամբ այնտեղ առկա ճգնաժամը լուծվել է:

-Տիկի՛ն Իսայան, Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը կարծես լուծվել է: Դուք ե՞ւս այդպես եք կարծում:

-Իրականում մենք առիթ ունեցել ենք էս մասին խոսելու: Ճգնաժամը իրականում առաջացել է, քանի որ տեղի էին ունենում աշխատանքային հանդիպումներ: Անհասկանալի է, որ այս պահին իրենք հայտարարում են, որ ամեն ինչ վերջացած է,բնականոն աշխատանքը կատարվելու է: Մեզ համար անհասկանալի է դեռեւս՝ որ կազմով.նախկինումմերկողմից հանձնված դիմումը այս կազմը քննարկման առարկա դարձնելո՞ւ է, թե՞ոչ: Մեզ համար շատ խնդրահարույց է եւ մտահոգիչ: Եվ մենք շարունակում ենք պնդել, որ այս ամենը տեղի է ունեցել Սահմանադրության կոպտագույն խախտումներով: Իսկ թե ինչպիսին կլինի աշխատանքը, կամ, առհասարակ, աշխատանքային պրոցեսն առաջիկայում կկարգավորվի, թե ոչ, այս պահին չեմ կարող ասել, քանի որկհետեւենքեւ կհասկանանք, թե ինչպես են տեղիունենում գործընթացները:

-Այսինքն՝ այն երեք թեկնածուները, որոնք առաջադրվել էին իշխանության կողմից, կարծում եք, որ երեքն էլ չպե՞տք է լինեին Սահմանադրական դատարանում:

-Մենք ընդհանուր համարում ենք, որ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող այս պրոցեսները, որը ամբողջ 7-րդ գումարման ընթացքում մենք զբաղված ենք եղել ՍԴ-ի ամենատարբեր նախաձեռնությունները քննարկելով, եւ, ի վերջո, եզրահանգումն իշխող խմբակցությունը գտել է այս տարբերակով: Մենք ամենասկզբից ասել ենք, որ այստեղ կան Սահմանադրության կոպտագույն խախտումներ, եւ չենք ուզել, որ այս պրոցեսը գնա այս ճանապարհով: Եթե անգամ իրենք նպատակ ունեին Սահմանադրական դատարանի կազմը փոխել, մեր հորդորն ուկոչը եղել է, որ այդ ամենըպետք է տեղի ունենա օրինական ճանապարհով: Ցավոք սրտի, իշխող խմբակցությունը մեր հորդորներին ուկոչին ականջալուր չի եղել, եւ այն տարբերակը, որովորիրենք են ճիշտ գտել եւ, ի վերջո, գտան, իրենք դրանով առաջ գնացին: Իսկմենքընդամենը, երբ ներկայացված էին թեկնածուները, ասել ենք, որչենք ուզում դառնալ մասնակիցը մի պրոցեսի,մեր մասնակցությամբ լեգիտիմացնել մի պրոցես, որըինքնին համարում ենք, որսկսվել եւ տեղի է ունեցել Սահմանադրության ոտնահարմամբ:

-Տիկի՛ն Իսայան, կարծես իշխանությունն ապացուցեց, որ ըննդիմությունն ինչ ասում է, իրենք դրա ճիշտ հակառակն են անում: Օրինակ՝ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությանի հետ կապված՝«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարցապնդում, հրաժարական ներկայացրեց, բայց իրենք պահեցին նախարարին՝ չնայած տեղեկություններին, որիրենքնույնպես դժգոհություններ ունեն նախարարի աշխատանքից: Սա ի՞նչ է նշանակում: Այլեւս անհնա՞ր է լեզու գտնել իշխանությունների հետ:

-Եթե շատ անկեղծ լինեմ, այնպես չէ, որ ես ակնկալում էի, որ խորհրդարանում իշխող մեծամասնությունն իր համաձայնությունը կտար, քանի որ ակնհայտ էր բոլոր քննարկումների ժամանակ. փոխարեն խնդրո առարկան հանդիսանար այն մութ դրույթները, այն բովանդակությունը, գաղափարական դրույթները, որոնք առաջ են քաշվում այս օրերին ե՛ւ ընդդիմության, ե՛ւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների կողմից, իրենք փորձեցին շեղել բուն էությունը եւ տանել վիրավորանքների, ոչ պարկեշտ ձեւակերպումների դաշտ՝ դրանով իսկշեղելով հանրության ուշադրությունը համակարգում առկա բուն խնդիրներից: Արդեն իսկ հասկանալի էր, որ ակնկալել, որիշխող խորհրդարանական խմբակցությունը լուրջ խնդրո առարկա կդարձնի ոլորտում առկա խնդիրները, պարզ էր,որտեղիչի ունենալու:

-Բացի Արայիկ Հարությունյանի հրաժարականից, ԲՀԿ-ն օրակարգում ունի՞ այլ նախարարների կամ կառավարության 100 տոկոս հրաժարականի պահանջը:

-Եթե հիշում եք, հունիսի 5-ին կայացած մեր քաղխորհրդի նիստից հետո, երբ պարոն Ծառուկյանը հստակ հանդես եկավ հայտարարությամբ, դրանից հետո մենք որեւէ այլ հայտարարություն չենք արել, ինչը թույլ է տալիս մտածելու, որ որեւէ բան մեր ծրագրերում, որեւէ պլան չի փոխվել:
Սոնա Գրիգորյան




Լրահոս