ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերաքննիչը մերժեց դատախազությանը. որոշում Նազարյանի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը եւ ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի խափանման միջոցը թողել է անփոփոխ: Ասել է, թե նա կշարունակի մնալ ազատության մեջ:

Ինչպես հայտնի է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը, ինչի հետ համամիտ չէր եղել Գլխավոր դատախաղությունը եւ բողոք էր ներկայացրել, սակայն Վերաքննիչը մերժեց դատախազությանը։

Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել էր օգոստոսի 6-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Նույն գործի շրջանակում ձերբակալվել էին նաև ՀԾԿՀ նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, ինչպես նաև հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանն ու Մուշեղ Կոշեցյանը։

ՀՔԾ հաղորդագրության համաձայն, քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ




Լրահոս