Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի հայրը` Արսեն Լոռեցյանը չի հասկանում, թե ինչով կարող է իր որդին խոչընդոտել դատաքննությանը, ինչու որդուն ազատ չեն թողնում:
2019 թվականի դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: Վերջիններս չեն ընդունում իրենց մեղադրանքը եւ նախաքննական մարմինը շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով քրեական գործով կհայտարարի ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորված փոխնախարարի գործով հայտարարվել է նախաքնության ավարտ:
Ընդ որում, վերջիններս չէին ընդունում իրենց մեղադրանքը եւ նախաքննական մարմինը շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով քրեական գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Ի դեպ, նախաքննության ավարտից հետո պարզ դարձավ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրաքների ծավալը էականորեն կրճատվել է։
Մասնավորապես, հարուցված քրեական գործի նախաքննության փուլում վերացվել է «պաշտոնեկան լիազորությունները չարաշահելու» վերաբերյալ մեղադրանքը։ Լոռեցյանին մեղսագրվում էր նաև առանձապես խոշոր չափերի 13 մլն 448 հազար դրամ կաշառք ստանալու առաջարկն ընդունելը։ Այս մեղադրանքի մասով կրճատվել է մեղսագրվող կաշառքի չափը՝ 13 մլն-ից իջեցվելով 2 մլն-ի։ Ավելին վերջինիս պաշտպան Լևոն Սահակյանը ամիսներ առաջ հայտնել էր, որ Լոռեցյանը պատրաստվում է ԱԱԾ-ի ցուցմունք տալ :
Այսօր տեղի ունեցավ փոխնախարարի գործով առաջին դատական նիստը որը հետաձգվեց . պաշտպան Սահակյանի խոսքով դատարան չէր ներկայացել Լոռեցյանի վարորդի պաշտպանը Սինքրոն Դատական նիստ ներկա էին նաեւ նախկին փոխնախարարի հարազատները : Գեւորգ Լոռեցյանի Հայրը Արսեն Լոռեցյանը մեզ հետ զրույցում նշեց , թե մինչ օրս չի կարողանում հասկանալ , թե ինչ է կատարվում որդու դեմ հարուցված քրեական գործով :
Փոխնախարարի հայրիկի խոսքով անգամ թույլ չեն տալիս տեսակցել որդուն , իսկ երբ հանդիպել է որդուն , վերջինս վստահեցրել է , որ ոչինչ սխալ չի արել
Անկախ ստեղծված իրավիճակից Արսեն Լոռեցյանը հավատում է արդարադատությանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան