Նախկին փոխնախարարը կմնա կալանավորված. դատարանը մերժեց միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կաշառք պահանջելու համար մեղադրվող սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի փաստաբան Լևոն Սահակյանն այսօր Լոռեցյանի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացնելու և 5 միլիոն գրավով փոխարինելու մասին միջնորդություն ներկայացրեց, որը, սակայն, դատարանը մերժեց:

2018-ի հոկտեմբերից պաշտոնավարած Գևորգ Լոռեցյանը մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու համար։ Փոխնախարար Լոռեցյանին սպասարկող վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը մեղադրվում է Լոռեցյանին օժանդակելու, իսկ Հրաչիկ Քանանյանը՝ կաշառք տալու համար։

Գևորգ Լոռեցյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։




Լրահոս