
Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր,Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Նորայր Դավիդյանցը 70 տարեկան էր: Ամուսնացած է, ունի մեկ երեխա։
ArmLur.am-ի և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Նորայր Դավիդյանցի հարազատներին և մտերիմներին՝ նրա մահվան կապակցությամբ: