Ահազանգ․ Երեւանի Վարդավառի լճում հայտնաբերվել է մոտ 50-ամյա տղամարդու դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 18։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լճում դի կա․ դին լճից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի (մոտ 50 տարեկան):




Լրահոս