ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլխավոր դատախազությունը բողոքարկեց. նախկին պատգամավորի գործը նոր ընթացք է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախաղությունը բողոքարկել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի ազատ արձակման որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ է արձակվել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու համար: ԱԱԾ-ի միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու էր սեպտեմբերի 1-ին եւ մերժվել էր այդ միջնորդությունը: Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով նաև Գագիկ Ծառուկյանն է անցնում։

64-ամյա Վանիկ Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով, եղել է Սպիտակի քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ։ Ասատրյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում, խոսքը վերաբերում է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին, որի ընթացքում վերջինս Լոռու մարզից ընտրվել էր որպես Ազգային ժողովի պատգամավոր:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս