ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Մեծամորում

 

Մեծամորում վանդալիզմի դրսեւորումները հասել են գագաթնակետին: Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ Սուրբ Ղազար եկեղեցու հարեւանությամբ, Հիսուսի արձանը «գլխատել են»: Հուսանք՝ կպարզվի պատճառը, ու մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ կարող է արդյոք դադարեցվել բնակելի տարածության գրանցված անհատույց օգտագործման իրավունքը առանց բնակելի տարածության իրավունք ունեցող անձանց համաձայնության:

Նարինե Ջիլավյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Ջիլավյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից՝ հաշվարկված հետեւյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար` բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց եւ սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից, եւ ոչ ավելի, քան 9 քառակուսի մետրը: Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար եւ տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք են ամբողջովին ազատվում հողի հարկից:

Սաթենիկ Մովսիսյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում)  Հայտնում ենք, որ հողի հարկից ազատվում են՝

ը) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար օգտագործվող հողերը` փոխադարձության սկզբունքով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի միջնորդության հիման վրա,

թ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության եւ անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շենքերի ու շինությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգեւոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող կառույցների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը: Սույն կետում նշված շենքերի եւ շինությունների, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հողամասից կամովին հրաժարվելու իրավունք ունեն համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք:




Լրահոս