Սեպտեմբերի 24-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի կունենա հանդիպում-զրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Թեման՝ «Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ»:
——————————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live

Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝
https://www.youtube.com/user/MediaCenterArmenia

Ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։

Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։ Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։

***

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19.30‚ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա «Արմենիա» միջազգային փառատոնի բացման երեկոն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Ստելլա Չենը (ջութակ)‚ Դենիս Կոժուխինը (դաշնամուր)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին։ Կհնչեն Էռնեստ Շոսոնի‚ Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։

Փառատոնի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ համակազմակերպիչները՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը և «Դասական Հայաստան» մշակութային ՀԿ-ն։

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։




Լրահոս