ՍԴ նախագահին կարող են ընտրել վաղը. նիստը կընդհատվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով չի բացառվում՝ այսօր այդպես էլ Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվի: Ինչպես հայտնի է, այսօր Սահմանադրական դատարանում աշխատանքային նիստ էր նախատեսված, որի ժամանակ պետք է տեղի ունենար նաեւ նախագահի ու փոխնախագահի ընտրություններ, սակայն այս պահի դրությամբ անգամ առաջադրված թեկնածուների մասին տեղեկություններ չկան:

ArmLur.am-ի տեղեկություններով հնարավոր է, որ առհասարակ այսօր նիստը հետաձգվի եւ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը տեղի ունենա վաղը՝ կրկին դռնփակ նիստով, չնայած այսօր անդամները ներսում նաեւ քննարկել են, թե արդյոք անհրաժեշտ է լրագրողների ներկայությունը ապահովել, թե ոչ:




Լրահոս