Ինչու ընդմիջվեց ՍԴ նիստը. Էդգար Շաթիրյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլոր դատավորները ներկա էին աշխատակարգային նիստին: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՍԴ անդամ Էդգար Շաթիրյանը: Վերիջինս հայտնեց նաև, որ նիստն ընդմիջվել է, այն կշարունակվի վաղը ժամը 11:00-ին: Ժամանակի հիմնական մասը տրամադրվեց լրատվամիջոցների ներկայացված դիմում-խնդրանքներին:

«Այսօր անցում չի կատարվել օրակարգային հարցերին՝ նախագահի ու փոխնախագահի ընտրությանը, քննարկման առարկա են դարձել կազմակերպչական ու տեխնիկական հարցեր, այդ թվում մի քանի լրատվամիջոցների դիմում-խնդրանքներ, որոնք առնչվում էին նիստի լուսաբանմանը: Դրանք մերժվել են, ամեն դեպքում նիստը տեսաձայնագրվելու է ՍԴ աշխատակազմի կողմից»,-հայտնեց Էդգար Շաթիրյանը:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ն ավել վաղ հայտնել էր, որ այսօր նիստը հետաձգվի եւ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը տեղի ունենա վաղը՝ կրկին դռնփակ նիստով, չնայած այսօր անդամները ներսում նաեւ քննարկել են, թե արդյոք անհրաժեշտ է լրագրողների ներկայությունը ապահովել, թե ոչ:

 




Լրահոս