ՍԴ նախագահի միակ թեկնածուն Խունդկարյանն է. Աշոտ Խաչատրյանն ինքնաբացարկ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴ նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է. ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը, ժամը 10։30-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը։

«Քվեարկությունը միանգամից 10։30 չի լինելու։ Կլինի հարցուպատասխան, նախագահի թեկնածուն ամենայն հավանակությամբ ելույթ կունենա, եթե դատավորները կունենան ելույթներ, կլինեն, ապա կլինի քվեարկություն։ Այս պահին հարցուպատասխանն ընդհատված է»:

Հարցին՝ ինչո՞ւ է նիստն այդքան երկար տեւում՝ դատավոր նշեց. «Կարծում եմ՝ նորմալ է, որովհետեւ յուրաքանչյուրն ունի հարցեր։ Կարծում եմ՝ հարցին արագ լուծում տալու մեջ չէ խնդիրը»։

Շաթիրյանը հայտնեց, որ ինքնաառաջադրված թեկնածուն ունեցավ ծրագրային ելույթ. «Ինչին հաջորդեց հարցուպատասխանը։ Դատավորների մի մասն արդեն իսկ ուղղեցին իրենց հարցերը թեկնածուին։ Այլ հարցադրումներ եւս կան»։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սահմանադրական դատարանի այսօրվա աշխատանքային քննարկման ժամանակ Սահմանադրական դատարանի անդամ Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել է, իսկ Հրայր Թովմասյանն էլ ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրել է Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը:




Լրահոս