
ՀՀ դատախազությունից հայտնում են, թե իրենք պաշտոնապես տեղեկացվել են այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։ Այնտեղից նաև հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար:
Նկատենք, սակայն, որ Արթուր Գևորգյանի պաշտպանը՝ Հրանտ Անանյանը, ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե Արթուր Գևորգյանը քրեական գործով չի կալանավորվել ու քրեական գործով ինքը չի գտնվում որևէ կալանավայրում։ Նկատենք սակայն, որ ապրիլի 9-ին Արթուր Գևորգյանին կալանավորելու որոշում էր կայացվել, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: