ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ինչ հարստություն է դիզել ԱՄՆ-ում Վլադիմիր Գասպարյանի փեսան, և ինչ է նրան սպասվում Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ միջնորդություն է ներկայացվել՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը։ Իսկ ինչումն է մեղադրվում նախկին պատգամավորը։ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, նա որպես մեղադրյալ է ներգրավվել՝ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու համար որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել, հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:

Ըստ դատախազության` նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 5-րդ և 6-րդ գումարման ԱԺ պատգամավորը, 2012-2019թթ. ընթացքում հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր 2017 և 2018 թվականների գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում թաքցրել է ԱՄՆ-ում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքի, մասնավորապես 2011թ. ապրիլի 6-ին 490 հազար դոլարով ձեռք բերած Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլսում, 2015թ. օգոստոսի 10-ին 520 հազար դոլարով ձեռք բերած՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցում, 2016թ. հունիսի 2-ին ձեռք բերած Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուում գտնվող շենքերի բնակարանների, ինչպես նաև մի ընկերությունում 100 տոկոս բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները:

Արթուր Գեւորգյանւը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2018թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց, ինչպես նաև 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ հայտարարագրում անփոփոխ հայտարարագրել է 50մլն ՀՀ դրամ, 1.6մլն ԱՄՆ դոլար և 150.000 եվրո: Մինչդեռ 2019թ. հունվարի 10-ին նա 1.525.000 դոլարով, որի մի մասը՝ վարկային միջոցներով, ԱՄՆ-ում՝ մասնավորապես Գլենդեյլում, ձեռք է բերել առանձնատուն, ինչի մասին հայտարարագրման ենթակա տվյալը թաքցրել է 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում», – հայտնում են դատախազությունից:

Այսինքն, ըստ հաղորդագրության, Արթուր Գևորգյանը չի հայտարարագրել 1 միլիոն դրամը գերազանցող հիշյալ անշարժ գույքը և հաշվետու ժամանակահատվածում ապօրինի հարստացել է, քանի որ նախորդ տարվա հունվարի 10-ին ԱՄՆ-ում հիշյալ առանձնատան ձեռք բերումով նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա՝ վերը նշված հայտարարագրերում արտացոլված օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Նշվածի հիման վրա վարույթն իրականցնող մարմինը որոշում է կատարել Եվ քրեական գործ է հարուցվել Նշվածի հիման վրա վարույթն իրականցնող մարմինը որոշում է կատարել ՔՕ 314.1-րդ հոդվածի 2-դ մասով (Հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) և 310.1 հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը)։

Նշենք, որ ապօրինի հարստանալը պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս