ՖՈՏՈ. Ով կփոխարինի խորհրդարանում Գայանե Աբրահամյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: ArmLur.am-ը գրել էր, որ այս որոշման պատճառը Սահմանադրական դատարանի անդամների շուրջ ստեղծված իրավիճակն էր եւ այն որոշումը, որ կայացվեց արդյունքում:

Ինչեւէ, ով կարող է նրան փոխարինել խորհրդարանում: Գայանե Աբրահամյանը պատգամավոր էր դարձել «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով: Նրան ցուցակում հաջորդում է Կարապետ Մխչյանը. նա այժմ Գյումրու քաղաքապետի խորհրդականն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Նրան էլ ցուցակում հաջորդում է Զարուհի Մաթևոսյանը:




Լրահոս