Այսօր «Իմ քայլ»-ը նիստ կանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր ժամը 17-:00-ին նախատեսված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ: Մինչ այդ էլ՝ 16:00-ին նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ:

Մեր տեղեկություններով, իշխող խմբակցությունն այսօրվա նիստը որոշել է անցկացնել վաղը մեկնարկող հերթական նստաշրջանին ընդառաջ, որպեսզի քննարկեն օրակարգում ընդգրկված հարցերը եւ որոշեն, թե որ հարցին ինչպես են քվեարկելու:

Հավելենք, որ այսօր՝ ժամը 12:00-ին, նախատեսված է ԱԺ հատուկ նիստ, որի ժամանակ կքննարկվի վարչապետի ընտրության հարց:

Ս.Գ.




Լրահոս