Սույն թվականի սեպտեմբերի 27–ին ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին, գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, ղեկավար կազմի մյուս անդամներին և 57 պատվիրակությունների անդամ պատգամավորներին՝ տեղեկացնելով այսօր վաղ առավոտից սկսած Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և քաղաքացիական բնակչության նկատմամբ հանցավոր գործողությունների մասին։
Միջազգային գործընկերներին կոչ է արվել խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և շտապ միջոցնեռ ձեռնարկել՝ կանխելու իրավիճակի հետագա սրացումը, որը հղի է կործանարար հետևանքներով ամբողջ տարածաշրջանի համար։